ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է՝ 2022 թ.-ի Աշխարհի գավաթի խաղերը Կատարին տրամադրելու համար: Այս մասին գրում է mirror-ը։

Ֆրանսիացի լեգենդ Պլատինին ընտրվել է 2007 թ-ին և մինչև 2015 թվականը ՈւԵՖԱ-ի նախագահ էր, երբ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը զրկեց նրան ֆուտբոլային գործունեությունից՝ մի շարք խախտումների համար:

Այսօր առավոտյան Պլատինին ձերբակալել է՝ Կատարին Աշխարհի գավաթի խաղերի անցկացման թույլտվության տրամադրման հետաքննության շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերին Կատարը դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության հյուրընկալ երկիր՝ չնայած երկրի համապատասխանության հետ կապված մի շարք հակասություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում