Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի լիգայում

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ակումբները գիտեն իրենց մրցակիցներին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Բանանց»-ը կխաղա սերբական «Չուկարիչկա»-ի հետ, գավաթակիր «Ալաշկերտ»-ը ուժերը կչափի մակեդոնական «Մակեդոնիա Սկոպյե»-ի, իսկ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկ»-ը կմրցի մակեդոնական «Շկուպի»-ի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում