Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը նոր համալրում ունի Պորտուգալիայից

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը նոր համալրում ունի Պորտուգալիայից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբին է միացել 25-ամյա պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը:

Անժելոն հանդես է եկել պորտուգալական «Օլիվեիրենսե», «Պենաֆիել», «Ռիո Ավե» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Ֆամալիկաո» ակումբի ֆուտբոլիստ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում