Խաչանովը Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակչում է, դել Պոտրոն հրաժարվեց պայքարից

Խաչանովը Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակչում է, դել Պոտրոն հրաժարվեց պայքարից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները գերմանական Հալլե քաղաքի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հալլեի ATP 500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Գերմանիան ներկայացնող Լենարդ Շտրուֆի հետ և հաղթեց երկու սեթերում 6:3, 3:6, 6:4 հաշվով: Խաչանովը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Տղամարդկանց մրցաշարի հետագա պայքարից հրաժարվեց աշխարհի նախկին երրորդ ռակետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Խուան Մարտին դել Պոտրոն, ով վնասվածք է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում