«Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից

«Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեք ֆուտբոլիստները հեռացել են թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էկեմինի Էկերեուկեի, Դեու Դոսայի եւ Ստեֆան Ադջումանիի հետ:

Երեք ֆուտբոլիստներն էլ թիմին էին միացել նախորդ ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում