Օբամեյանգը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից

Օբամեյանգը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է TalkSport-ը: Օբամեյանգը կարող է միանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, քանի որ «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի մնալու ակումբում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողի համար պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո:

Օբամեյանգը «Արսենալ»-ին միացավ 2018 թվականին: Հարձակվողը 65 խաղում խփել է 41 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում