«Յուվենտուսի» նոր մարզիչը

«Յուվենտուսի» նոր մարզիչը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է իր նոր մարզչին՝ իտալացի Մաուրիցիո Սարրի։ 60-ամյա մասնագետը գլխավորում է թուրինյան ակումբն անցած շաբաթվանից, որտեղ նրան ընդունել են շատ ջերմ։ Եվրանյուզի հաղորդմամբ, Սարրին ասուլիսում խոստովանել է, որ նախկինում նման ընդունելության երբեք չի արժանացել։

Թուրինյան ակումբից ստանալով այն գլխավորելու առաջարկություն՝ թույլ է տվել Սարրիին վերադառնալ հայրնեիք, իսկ նոր նշանակումը նա անվանել է իր կարիերայի գագաթնակետը։

Անցած մրցաշրջանում իտալացի մարզիչը գլխավորում է լոնդոնյան «Չելսին»։ Նրա գլխավորությամբ թիմն Անգլիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը, այնուհետև հաղթել Եվրոպա լիգայում՝ պարտության մատնելով լոնդոնյան «Արսենալին» 4։1 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում