Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ

Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ,  Aysor.am: Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ, հայտնում է Diario Sport-ը:

Մասնավորապես՝ 27-ամյա խաղացողը համաձայն է աշխատավարձի նվազեցմանը, 2016 թվականին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար բոնուսի պահաջից հրաժարվելուն և այդ գործով դատական հայցի հետկանչին։

Բացի այդ, Նեյմարը պետք է հրապարակային հայտարարի, որ իր ցանկությունն է տեղափոխությունը ՊՍԺ-ից «Բարսելոնա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում