Էմիլ Եղիազարյանը միացել է Գանձասար-Կապանին

Էմիլ Եղիազարյանը միացել է Գանձասար-Կապանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Գանձասար-Կապանը» շարունակում է համալրումներ ունենալ:

Կապանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել «Նոա» ՖԱ-ի կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը: Պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Գանձասար-Կապանը» ավելի վաղ հայտարարել էր նաև «Արարատի» ֆուտբոլիստներ Վարդան Արզոյանի և Անդրանիկ Քոչարյանի, ինչպես նաև «Նոա» ՖԱ-ի խաղացողներ Արթուր Գրիգորյանի և Հակոբ Համբարձումյանի հետ պայմանագրեր կնքելու մասին:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» նախորդ առաջնությունն ավարտել է 38 միավորով 6-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում