Սամբիստները պարտվել են Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում

Սամբիստները պարտվել են Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականի երկու անդամները չկարողացան բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 57 կգ քաշային կարգերի պայքարում Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:9 հաշվով պարտվեց Ադրբեջանից Մեհման Խալիլովին՝ զրկվելով բրոնզե մեդալից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը ևս անհաջող գոտեմարտ անցկացրեց և պարտվեց բելառուսցի Անֆիսա Կապաևային նվազագույն հաշվով:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 

 

 

 

 

 

http://armenpress.am/arm/news/979473/

Հետևեք մեզ նաև Telegram-ում