Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող հանդես եկավ Եվրոպական խաղերում

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող հանդես եկավ Եվրոպական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ , Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց Եվրոպական խաղերի մեդալների համար պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 73 կգ քաշային կարգում Կարապետյանը նախ հաղթել է 1/16 և 1/8 եզրափակիչներում, սակայն պարտվեց քառորդ եզրափակում, իսկ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում ևս տանուլ տվեց:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում