Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից:

Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում