Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել Զագրեբում

Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել Զագրեբում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան Զագրեբի մրցաարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խորվաթիայում ընթացող շախմատի Granc Chess Tour հերթական փուլի երկրորդ տուրում Արոնյանը մրցեց Անիշ Գիրիի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

2 հնարավորից հավաքելով 1 միավոր՝ Արոնյանը կիսում է 4-8-րդ տեղերը: Հաջորդիվ հայ շախմատիստի հակառակորդը կլինի աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում