Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 16-րդն է Եվրոպական խաղերում

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 16-րդն է Եվրոպական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մեկնարկեց Եվրոպական երկրորդ խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում ընթացող խաղերի հերթական օրը Ստեփանյանն, ով ձեռքի վնասվածքով է մասնակցում մրցաշարին, ուժերը չափեց սկրեչ մրցաձևում և 16 հեծանվորդների պայքարում միայն 16-րդն էր: Ստեփանյանը ևս մեկ մեկնարկ կունենա հունիսի 28-ին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լուսանկարը` Armnoc

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում