Բրազիլիան Copa America-ի կիսաեզրափակչում է

Բրազիլիան Copa America-ի կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային ընտրանին դուրս եկավ Copa America-ի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հենց Բրազիլիայոմ անցկացվող գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում աշխարհի հնգակի չեմպիոնները մրցեցին Պարագվայի ընտրանու հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին բրազիլացիները՝ 4:3:

Կիսաեզրափակչում Բրազիլիան ուժերը կչափի Վենեսուելա-Արգենտինա զույգի հաղթողի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում