Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի հետ

Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի՝ Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:

«Սկսվում են իմ նոր արկածներն ու մարտահրավերները: Մեծ հպարտությամբ ու հաճույքով հայտարարում եմ, որ խաղալու եմ Լիմասոլի ակումբում: Վստահ եմ, որ լավ մրցաշրջան ենք ունենալու: Շնորհակալ եմ վստահության համար, սկսենք աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ԱԵԼ-ի հետ: Մինչ այս Ղազարյանը խաղում էր Պորտուգալիայի առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում