Մբապպեն կմնա ՊՍԺ-ում

Մբապպեն կմնա ՊՍԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն 2019/20 խաղաշրջանը կանցկացնի փարիզցիների կազմում: sport24.ru-ի հաղորդմամբ, այս մասին 20-ամյա ֆուտբոլիստը գրել է թվիթերում, գրառմանն ավելացնելով ՊՍԺ-ի նոր մարզաշապիկով լուսանկար:

Մբապպեի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մտադիր է տեղափոխվել Ռեալ: Չի բացառվում, որ հարձակվողը կվաճառվի 2020 թվականի ամռանը՝ 230-250 միլիոն եվրոյով: Մբապպեն այս խաղաշրջանում 44 գոլ է խփել: Դրանցից 39-ը՝ ակումբի, 5-ը՝ ազգային հավաքականի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում