Ֆրենկ Լեմպարդը պաշտոնապես դարձավ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ

Ֆրենկ Լեմպարդը պաշտոնապես դարձավ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ին պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչը ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդն է: 41-ամյա Լեմպարդը «ազնվականների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Ֆրենկ Լեմպարդը Լոնդոնի «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2001 թվականից: Ակումբի կազմում մասնակցել է 429 խաղի և ընդհանուր առմամբ դարձել 147 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում