Ստացան մարզչական C արտոնագրեր

Ստացան մարզչական C արտոնագրեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մարզչական արտոնագիր է ստացել:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում ամփոփվեցին ՀՖՖ մարզչական ներածական (C) դասընթացի արդյունքները։ 42 մասնակցից (այդ թվում՝ 20 կին) արտոնագրեր ստացան 28-ը։ Մյուսներն ունեն քննությունները վերահանձնելու իրավունք։ Գործնական և տեսական դասերը կայացան երկու փուլով՝ մայիսի 2-5-ը և հունիսի 24-30-ը։ Դասընթացում փոխանցվեցին նախնական գիտելիքներ։ Ներածական դիպլոմի առկայությամբ մասնակիցները «B» կարգի դասընթացին դիմելու իրավունք ստացան։

Դիպլոմները շնորհեցին ՀՖՖ տեխնիկական տնօրեն, դասընթացի ղեկավար Խինես Մելենդեսը, դասընթացի բանախոս, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում