ՈւԽ. Արթուր Ավետիսյանը եզրափակչում է

ՈւԽ. Արթուր Ավետիսյանը եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը:

Նա օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի և 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում