Բուֆոնը մեկամյա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ

Բուֆոնը մեկամյա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իտալիայի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկ տարի անց վերադարձել է թուրինյան «Յուվենտուս»։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 41-ամյա ֆուտբոլիստը մեկ տարով պայմանագիր է կնքել՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։

«Ես շատ ուրախ եմ նորից հայտնվել տանը։ Այսօր իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն է։ Ես ևս մեկ անգամ համոզվել եմ, որ երբեմն կյանքը մեզ անհավատալի բաներ է տալիս»,- ասել է Բուֆոնը։

Նախօրեին Բուֆոնը ժամանել է Թուրին, որտեղ շատ լավ անցել է բուզժննումը։ Դրանից հետո հայտնի դարպասապահը «Յուվենտուսի» հետո կնքել է մեկամյա պայմանագիր։

Բուֆոնը 2001-2018-ը հանդես է եկել «Յուվենտուսում»։ Անցյալ մրցաշրջանում իտալացին հանդես է եկել ՊՍԺ-ում, որի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում