«Ալաշկերտը» 6 նորեկ ունի

«Ալաշկերտը» 6 նորեկ ունի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը:

Ակումբից տեղեկացնում են, որ ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ:

Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտում» կխաղան պաշտպաններ Արամ Շախնազարյանը և Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Միհրան Մանասյանը և Վարդան Պողոսյանը:

25-ամյա Շախնազարյանը հանդես է եկել «Բանանցում», «Արարատում» և «Փյունիկում», ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները, իսկ նրա նախորդ ակումբը Գյումրիի «Շիրակն» էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում