Արոնյանը Զագրեբի Grand Chess-ում 4-րդն է

Արոնյանը Զագրեբի Grand Chess-ում 4-րդն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Զագրեբի Grand Chess Tour-ն ավարտեց առանց պարտության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը վերջին` 11-րդ տուրում մրցեց ԱՄՆ-ից Ուեսլի Սոի հետ և պարտիան 44-րդ քայլին ավարտեց խաղաղ ելքով: Հայ գրոսմայստերը 11 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

11 հնարավորից 8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում