Խամես Ռոդրիգեսն ուզում է տեղափոխվել մադրիդյան այլ ակումբ

Խամես Ռոդրիգեսն ուզում է տեղափոխվել մադրիդյան այլ ակումբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է տեղափոխվել մադրիդյան այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը ցանկություն ունի հանդես գալու Մադրիդի «Ատլետիկո»-ում: Կոլումբիացի ֆուտբոլիստի ապագան դեռևս անհայտ է, և կիսապաշտպանն առաջարկ ունի նաև իտալական «Նապոլի»-ից:

Խամես Ռոդրիգեսը վերջին մրցաշրջանն անցկացրեց Մյունխենի «Բավարիա»-ի կազմում, որտեղ 20 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում