Ֆեդերերը հաղթել է Նադալին և դուրս եկել Ուիմբլդոնի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ուիմբլդոնի կիսաեզրափակչում շվեյցարացի թենիսիտ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին։ Հանդիպումն ավարտվել է 7:6, 1:6, 6:3, 6:4 հաշվով ի օգուտ շվեյցարացի մարզիկի։ sport24.ru-ն գրում է, որ սա Նադալի և Ֆեդերերի 40-րդ հանդիպումն էր։
Եզրափակչում Ֆեդերերը խաղալու է սերբ Նովակ Ջոկովիչի հետ։