Զիդանի որդին հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում

Զիդանի որդին հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին այսուհետ հանդես կգա պորտուգալական ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զիդանի որդին` Էնցո Զիդանը, երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ավեշ» ակումբի հետ: Էնցո Զիդանը հանդես էր գալիս «Լոզան» ակումբում, սակայն հեռացել էր այդ թիմից և ուներ ազատ գործակալի կարգավիճակ:

Զիդան-կրտսերը մինչ այդ հանդես է եկել նաև «Ռեալ»-ի երրորդ և երկրորդ թիմերում, «Ալավես» ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում