«Արսենալն» առաջիկայում նոր համալրումներ կունենա

«Արսենալն» առաջիկայում նոր համալրումներ կունենա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտնել է, որ «զինագործներն» առաջիկա շաբաթում լուրջ համալրումներ կունենան:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` իսպանացի մասնագետն ընդգծել է` նոր մրցաշրջանում «Արսենալը» լավ թիմ է լինելու առկա ֆուտբոլիստներով և այն համալրումներով, որոնք սպասվում են: «Թիմը կհամալրեն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել մեզ»,- ասել է մասնագետը:

Այժմ «Արսենալն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Լոս Անջելեսում և մի քանի ընկերական հանդիպումներ կունենա եվրոպական և ամերիկյան թիմերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում