Սկանդալ «Բարսելոնա» ակումբի շուրջ

Սկանդալ «Բարսելոնա» ակումբի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Բարսելոնայի» դեմ գործ է հարուցել: Պատճառը Մադրիդի «Աթլետիկոյի» բողոքն է: Պատմությունն առնչվում է Աթլետիկոյի նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխվելու հետ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» նրա համար վճարել է 120 միլիոն եվրո հուլիսի 1-ից հետո, երբ «Աթլետիկոյի» հետ պայմանագրի համաձայն նրան ձեռք բերելու արժեքն իջել էր 80 միլիոն եվրոյի: Սակայն մադրիդցիները մեղադրում են կատալոնացիներին այն բանում, որ Գրիզմանի հետ բանակցություններ են վարել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ այդպիսով, խախտել են ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնները:

«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հատուկ դիմում է ուղարկել ֆեդերացիա՝ հաղորդելով, որ «Բարսելոնան» և «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստը խախտել են կանոնները, կնքելով նրա տեղափոխման պայմանագիրը մարտ ամսին, երբ տեղափոխման գումարը 200 միլիոն եվրո էր: Ֆեդերացիան պետք է զբաղվի այս հարցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում