Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի

Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը, որը կարող է լքել փարիզցիներին ընթացիկ տրանսֆերանային պատուհանի ժամանակ, ներկայացրել է իր կարիերայի ընթացքում ամենաուժեղ մրցակցին, նաև հստակեցրել է, թե ով է մոլորակի ամենալավ ֆուտբոլիստը։

«Ամենաուժեղ մրցակի՞ցը։ Սերխիո Ռամոս։ Նրա դեմ շատ դժվար է խաղալ։ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, ես չեմ տեսել ավելի ուժեղ ֆուտբոլիստ։ Մենք իրար հետ գեղեցիկ դուետ ենք ունեցել։ Ինձ հաճելի էր խաղալ նրա կողքին, դա մեծ պատիվ էր»,- sport.ru –ի հաղորդմամբ՝ ասել է Նեյմարը։

Մի շարք իսպանական ԶԼՄ-ների կարծիքով, Նեյմարը կարող է առաջիկա ժամանակներում միանա Մեսսիին՝ «Բարսելոնաում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում