Խամես Ռոդրիգեսը կարող է հաջորդ շաբաթ միանալ «Ատլետիկո»-ին

Խամես Ռոդրիգեսը կարող է հաջորդ շաբաթ միանալ «Ատլետիկո»-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը կհրաժարվի իր կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի ծառայություններից, որպեսզի վերջինս միանա «Ատլետիկո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստի տրանսֆերի գինը կկազմի 40 միլիոն եվրո առանց հավելավճարների: Ըստ լրատվականների՝ հարձակվողն արդեն եկող շաբաթ բուժզննում կանցնի «Ատլետիկո»-ում:

Խամեսը վերջին երկու մրցաշրջանում հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Գերմանական ակումբը հնարավորություն ուներ գնելու հարձակվողի ամբողջական տրանսֆերը, սակայն հրաժարվել է դրանից: Զիդանը ևս Խամեսին չի տեսնում «Ռեալ»-ի կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում