«Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է

«Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Forbes-ը: «Արքայական» ակումբը գլխավորում է Forbes-ի կազմած աղյուսակը: Թիմի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 4,42 միլիարդ ԱՄՆ դոլար: Միայն 2018 թվականին Չեմպիոնների լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ ակումբը ստացել է 100 միլիոն դոլար: «Սերուցքայինները» կարող են նաև պայմանագիր կնքել Adidas-ի հետ, որը կկազմի 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար:

Forbes-ի կազմած աղյուսակի երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնա»-ն է, որն արժե 4 միլիարդ դոլար: Իսկ եռյակի վերջում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է (3,8 միլիարդ դոլար):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում