Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան

Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Անդրես Ինյեստան նշանակվել է Լա Լիգայի դեպսան։ sport24.ru –ի հաղորդմամբ, նախօրեին Տոկիայում տեղի էր ունեցել հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև Լա Լիգայի նախագահ Խավիր Տեբասը։

35-ամյա Ինյեստան, որը ներկա պահին ճապոնական «Վիսսել Բոբե» ակումբի խաղացող է, նվիրել են Լա Լիգայի խորհրդանշական մարզաշապիկ իր՝ 8 համարով։

Ինյեստան 2002-2018 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»։

LaLiga Icons ծրագիրն ուղղված է իսպանական լիգայի բրենդի ընդլայնմանը առցանց տարածման վրա հիմնված ռազմավարության միջոցով, այսինքն՝ առավելագույնի հասցնել Լա Լիգայի կոնտենտը և փոխազդեցությունը սոցիալական ցանցերի միջև, ինչը թույլ կտա Լա Լիգայի ամբողջ աշխարհի երկրպագուներին շփվել միմյանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում