«Ռեալը» 11-մետրանոցներով հաղթել է «Արսենալին»

«Ռեալը» 11-մետրանոցներով հաղթել է «Արսենալին»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության ժամանակ հաղթել է Լոնդոնի «Արսենալին»:

Հանդիպումը, որի արդյունքը որոշվել է 11-մետրանոց հարվածով, ավարտվել է 2: 2 (3: 2) հաշվով` իսպանական թիմի օգտին:

Հիմնական ժամանակում «Արսենալից» գոլեր են խփել Ալեքսանդր Լակազետը, որը հաջողությամբ 11-մետրանոց հարված է իրականացրել, և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Ռեալից» պատասխանել են Գարեթ Բեյլն ու Մարկո Ասենսիոն:

11-մետրանոցների շարքում «Ռեալից» վրիպել է Բեյլը: «Արսենալից» անհաջող հարված են կատարել Գրանիտ Ջական, Նաչո Մոնրեալը և Ռոբի Բյորթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում