USD
EUR
RUB

Ղազախստան մեկնելու եմ աշխարհի քառակի չեմպիոն դառնալու համար. Արթուր Ալեքսանյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Տոկիո-2020-ին մնաց ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի անց Ճապոնիայի մայրաքաղաքում աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր մարզիկներ կպայքարեն բաղձալի՝ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար։ Տոկիո-2020-ի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ՀԱՕԿ լրատվականը զրուցել է Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։

Արթուրը չէր հիշում, որ խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ մեկ տարի, չնայած որ ամիսը հիշում էր․

«Գիտեի, որ Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսին, բայց կոնկրետ օրը չէի հիշում»,-ասել է նա։

Տոկիո-2020-ը Արթուրի 3-րդ Օլիմպիական խաղերն են։ Նա պատմում է, որ բոլոր խաղերին էլ նույն կերպ է պատրաստվում․

«Այս անգամ միակ առանձնահատկությունն այն է, որ խաղերին արդեն Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ»:

Այն հարցին, թե արդյո՞ք դա ավելի պարտավորեցնող է, նա պատասխանել է․

«Կապ չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, ինձ համար բոլորն էլ շատ պարտավորեցնող են, քանի որ բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից»:

2018 թվականի աշխարհի առաջնությունում պարտությունից հետո Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում հաղթանակը Արթուր Ալեքսանյանի առաջին լուրջ հաջողությունն էր։ Արթուրի հաղթական վերադարձը վերջ դրեց այն խոսակցություններին, որ հայ ըմբիշը կորցրել է երբմենի որակները և այլևս նրա համար պայքարելը շատ բարդ է լինելու.

«2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս շատ է խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»:

Մինչ Եվրոպական խաղերի մեկնարկը Արթուր Ալեքսանյանը մասնակցել էր Ղազախստանում կայացած միջազգային մրցաշաարի և հաղթել էր։ Հայ ըմբիշը շեշտում է, որ դա նույնպես ուժեղ մրցաշար էր․

«Ղազախստանի մրցաշարը, միջազգային մրցաշարերի մեջ համարվում է ամենաուժեղներից մեկը: Այնտեղ ես նույնպես հանդիպել եմ հիմնական մրցակիցներիս և հաղթել»:

Մինսկում կայացած բոլոր գոտեմրատերից Արթուրը առանձնացրել է առաջինը․

«Ինձ համար ամենադժվարը միշտ առաջին գոտեմարտն է ստացվում, դրանից հետո ավելի բացվում եմ, իսկ առհասարակ կարող եմ նաև եզրափակիչը առանձնացնել»:

Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի կունենա վարկանիշային աշխարհի առաջնությունը։ Այդ առաջնությանը Օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է թիմի հետ։ Այս պահին նրանք գտնվում են մարզումային ծանրաբեռնված փուլում։ Խոսակցության վերջում հայ ըմբիշն ասել է, որ էական չէ, թե ում կհաղթի աշխարհի առաջնությունում (2018 թվականին նա կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին), կարևորը վերջնական արդյունքն է․

«Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու, իսկ թե այդ ճանապարհին ում կհաղթեմ, ինձ համար կարևոր չէ»,- խոսքը եզրափակել է նա։

Լրահոս
Բրազիլացի 17-ամյա տաղանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ Հայաստան-Հունաստան խաղից հետո կան բերման ենթարկվածներ Վահանյանը և Մովսիսյանը վետերանների ԱԱ-ի առաջատարներից են Մանչինին բացառիկ արդյունք է գրանցել Իտալիայի հավաքականի հետ Լյովը Գերմանիայի հավաքականը ֆավորիտ չի համարում Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին Ռամոսը և Պիկեն կարող են մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին Եվրո-2020-ի ուղեգիր են նվաճել արդեն 10 հավաքական Վահանյանը և Մինասյանը հաղթանակ են տարել ԱԱ-ի երկրորդ տուրում Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել թիմակիցներին. Զլատանը վերադառնում է Արսեն Վենգերն այսուհետ կաշխատի ՖԻՖԱ-ում Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել. Ֆոնսեկա Մեսսին դեռ պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի շախմատային մրցաշարում երրորդն է Դավիդ Վիլյան հայտարարել է կարիերան ավարտելու մասին Գաբուզյանը և Հարությունյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները Սենթ Լուիսում Հայաստան – Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները «Ալաշկերտ»-ը ձմեռային հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ում և Թուրքիայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը Դավիթ Գրիգորյանը սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում հաղթել են հայ պատանիները ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չի եղել Իբրահիմովիչը տեղափոխվում է «Միլան» Թենիսիստուհիների ձեռքսեղմումը քաշքշուկի պատճառ է դարձել Հակոբ Սերոբյան. Բարդ է լինելու, բայց պետք է պայքարենք օլիմպիական ուղեգրերի համար Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ԵԱ. Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից Անտոնիո Ֆլորեսը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականի հայտացուցակը Ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց անհատական արծաթե մեդալ Արոնյանը կմասնակցի Բուխարեստի Grand Chess Tour-ին
website by Sargssyan