«Բարսելոնան» մտադիր է 150 միլիոն եվրո վաստակել այս ամառ ֆուտբոլիստների վաճառքից

«Բարսելոնան» մտադիր է 150 միլիոն եվրո վաստակել այս ամառ ֆուտբոլիստների վաճառքից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «Բարսելոնան» պատրաստ է հրաժեշտ տալ ակումբի մի շարք ֆուտբոլիստների:

Ըստ ESPN-ի տեղեկության՝ կատալոնական ակումբը մտադիր է 150 միլիոն եվրո վաստակել այս ամառ ֆուտբոլիստների վաճառքից, որպեսզի ծածկի հարձակվող Անտուան Գրիզմանի և կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգի տրանսֆերային ծախսերը:

Կատալոնական ակումբը գնորդ է փնտրում Ֆիլիպե Կոուտինիոյի, Մալքոմի և Ռաֆինյա Ալկանտարի համար:

Բացի այդ՝ «Բարսան» կարող է դիտարկել Իվան Ռակիտիչի, Սամուել Ումտիտի և Արտուրո Վիդալի տրանսֆերները, եթե առաջարկ ստացվի, որը շահեկան կլինի ակումբի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում