«Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի ամենաթանկ ակումբների հնգյակում են

«Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի ամենաթանկ ակումբների հնգյակում են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաթանկ ակումբների ցուցակը։ Առաջին տեղում ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի «Դալլաս քոուբույս» ակումբն է, որը գնահատվում է 5 միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ 4 տոկոսով աճ է գրանցվել։ Երկրորդ տեղում է բեյսբոլի «Նյու Յորք Յանքիզ» ակումբը (4,6 միլիարդ)։ Հնգյակում են նաև Մադրիդի «Ռեալը» (4,2 միլիարդ), «Բարսելոնան» (4,02 միլիարդ) և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Նյու Յորք Նիքս» (4 միլիարդ) ակումբները։

sport24.ru –ի հաղորդմամբ, ցուցակի 50 թիմերից 26-ը Ազգային ֆուտբոլի լիգայից են, 9-ը՝ Բեյսբոլի գլխավոր լիգայից, Բասկետբոլի ազգային ասոցիացիան և եվրոպական ֆուտբոլը ներկայացված են համապատասխանաբար 7 և 8 թիմերով։ Հոկեյի և Ֆորմուլա 1-ի որևէ թիմ չի հայտնվել ցուցակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում