Գաբրիել Սարգսյանը դանիական մրցաշարում առայժմ երկրորդ տեղում է

Գաբրիել Սարգսյանը դանիական մրցաշարում առայժմ երկրորդ տեղում է

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Սարգսյանը մրցեց ռուսաստանցի Դմիտրի Կրյակվինի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերն ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Դանիական Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 25 երկրի 368 շախմատիստ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում