Սուարեսը «Բարսելոնայի» հետ մարզումներին կվերադառնա հուլիսի 31-ին

Սուարեսը «Բարսելոնայի» հետ մարզումներին կվերադառնա հուլիսի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն ակումբի հետ մարզումներին կվերադառնա հուլիսի 31-ին:

32-ամյա ուրուգվայցին թիմի հետ Ճապոնիա չի մեկնել, քանի որ հավաքականի կազմում մասնակցում էր Ամերիկայի գավաթին:

Այժմ ֆուտբոլիստը մարզվում է Բարսելոնայում անհատական ծրագրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում