Մոհամեդ Էլ Նենիի՝ Եգիպտոսի տանը մահացածի մարմին են գտել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մոհամեդ Էլ Նենիի տանը մահացած մարդու մարմին են գտել։
Ըստ աղբյուրի, ոստիկաններին ահազանգել է 27-ամյա ֆուբոլիստի հայրը։ Առայժմ անհայտ է՝ թե ով է մահացածը։
Եգպիտոսի Քրեական հետախուզության ծառայությունը քննություն է սկսել՝ բացահայտելու ողբերգության հանգամանքները։