«Ռեալ»-ը չեղարկել է Բեյլի տեղափոխությունը չինական ակումբ

«Ռեալ»-ը չեղարկել է Բեյլի տեղափոխությունը չինական ակումբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը չեղարկել է չինական ակումբի հետ գործարքը, որով Գարեթ Բեյլը պետք է տեղափոխվեր «Ցզյանցու Սունինա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC Sport-ը: Ուելսցի ֆուտբոլիստի տեղափոխությունը Իսպանիայից Չինաստան չեղարկվել է արքայական ակումբի ֆինանսական պահանջների պատճառով:

Բեյլը, ով գրեթե համաձայնության էր եկել նոր ակումբի` «Ցզյանցու Սունինա»-ի հետ, Չինաստանում տարեկան պետք է ստանար 22 միլիոն դոլար:

Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին: Անցած մրցաշրջանում ուելսցի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է 42 խաղի և խփել է 14 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում