ԵԳ. Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը հինգերորդն է

ԵԳ. Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը հինգերորդն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (60 կգ) Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավարտված Եվրոպայի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը, մինչև Բեռլին մեկնելը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Չեխիայում ուսումնամարզական հավաք էր անցկացրել:

Մրցաշարին մասնակցել է 39 երկրի 470 ձյուդոիստ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում