Իտալիա-Հայաստան խաղը կկայանա Պալերմոյում

Իտալիա-Հայաստան խաղը կկայանա Պալերմոյում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պալերմոյում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, որը տեղավորում է 36.365 հանդիսական:

Հայաստանի ընտրանին Եվրո-2020-ի որակավորման J խմբում է: 4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3-րդ տեղում է և ունի 6 միավոր: Առաջատարը Իտալիան է 12 միավորով: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում