Ռոնալդուն ափսոսում է «Ռեալից» հեռանալու համար

Ռոնալդուն ափսոսում է «Ռեալից» հեռանալու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան Marca թերթից ստացել է «Լեգենդ» մրցանակը իր կարեիայի ընթացքում հասած ձեռքբերումների համար։

«Ինձ դժվար է լքել «Ռեալը»։ Ես կարոտում եմ և Մադրիդը, և Մանչեսթրը, բայց կյանքի հանգամանքների բերումով, ես Իսպանիայում ավելի երկար եմ ապրել։ Այստեղ ծնվել են իմ երեխաները և իմ աղջիկը, այդ իսկ պատճառով Մադրիդն ավելի շատ եմ կարոտում։ Մադրիդը յուրահատուկ վայր է։ Ես շատ եմ ճանապարհորդում, բայց Մադրիդի նման քաղաքներ շատ քիչ են»,- sovsport.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոնալդուն։

Նա նշել է, որ այդ մրցանակն իր թանգարանում լավ տեղ կզբաղեցնի։ «Ես ստացել եմ այս մրցանակը հիմնականում նրա համար, ինչ արել եմ «Ռեալում»։ Ես հպարատում եմ սրանով, հույս ունեմ շուտով վերադառնալ Մադրիդ»,– ասել է ֆուտբոլիստը։

Ռոնալդուն նշել է, որ չգիտի՝ արդյոք այս տարի «Յուվենտուսը» կհաղթի Չեպիոնների լիգան, բայց կփորձեն, ինչպես միշտ։ Նա հույս ունի, որ «Յուվենտուսը» կհաղթի։

sport.business-gazeta.ru-ի հաղորդմամբ, Ռոնալդուն պատասխանել է երիտասարդ ֆուտբոլիստների հարցերին։ Նրանցից մեկն ասել է. «Ափսոսում եմ, որ դուք հեռացաք «Ռեալից»։ Ռոնալդուն ծիծաղել է ու ասել. «Ես նույնպես»։

Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում