ՊՍԺ-ն Նեյմարին վաճառելու համար ավելի քիչ գումար է ուզում

ՊՍԺ-ն Նեյմարին վաճառելու համար ավելի քիչ գումար է ուզում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը Նեյմարի հրաժարագինն իջեցրել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին շաբաթների ընթացքում ՊՍԺ-ն հրաժարվում էր վաճառել բրազիլացի հարձակվողին և պահանջում էր 300 միլիոն եվրո հրաժարագին: Այժմ ակումբը Նեյմարին վաճառելու համար պահանջում է 180 միլիոն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նեյմարը չի մասնակցի ՊՍԺ-ի մինչ մրցաշրջանի մեկնարկի խաղերին, այդ թվում նաև օգոստոսի 3-ին կայանալիք Ֆրանսիայի սուպեր գավաթին, որտեղ ՊՍԺ-ն կմրցի «Ռեն»-ի հետ:

Բրազիլացին կարող է միանալ կատալոնական «Բարսելոնա»-ին, որտեղ հանդես էր գալիս 2012-2017 թվականներին կամ էլ միանալ Թուրինի «Յու վենտուս»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում