«Փյունիկը» մեկնել է Չեխիա

«Փյունիկը» մեկնել է Չեխիա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Չեխիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական ակումբը կպայքարի չեխական «Յաբլոնեցի» դեմ: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Գյումրու քաղաքային մարզադաշտում, «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով:

Օգոստոսի 1-ին, «Փյունիկը» Եվրոպա-լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի չեխական «Յաբլոնեցին»:

Խաղը կսպասարկեն ռուս մրցավարները. գլխավոր մրցավարն է Սերգեյ Լապոչկինը, մրցավարի օգնականներն են Անտոն Ավերյանովը և Ալեքսանդր Կուդրյավցևը: 4-րդ պաշտոնյա` Եվգենի Տուրբին:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում