Պատանեկան ԱԱ․ Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Պատանեկան ԱԱ․ Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։

ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ 92 կգ քաշային, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լյովա Խաչատրյանը 2 հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց իրանցի Սոհեյլ Սինգանիին։

Բրոնզե մեդալին մոտ էր նաև 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը փոքր եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում