Ռուսլան Կորյանը պաշտոնապես նոր ակումբ ունի

Ռուսլան Կորյանը պաշտոնապես նոր ակումբ ունի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի ռուսաստանյան այլ ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կորյանը պաշտոնապես պայմանագիր է ստորագրել Վորոնեժը ներկայացնող «Ֆակել» ակումբի հետ: Տեղափոխության մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

«Ֆակել»-ը հանդես է գալիս ՖՆԼ-ում (Футбольная национальная лига): Կորյանը Հայաստանի ազգային թիմում մասնակցել է 14 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում