Մխիթարյանն ընկերական խաղում չի իրացրել 11-մետրանոց հարվածը

Մխիթարյանն ընկերական խաղում չի իրացրել 11-մետրանոց հարվածը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի հերթական ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայում կայացած ընկերական խաղում «Արսենալ»-ն ուժերը չափեց «Անժե»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

63-րդ րոպեին փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Նյուքասլ»-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում