USD
EUR
RUB

Հրաչյա Չանդիրյան. Տղաների ելույթը գնահատում եմ բավարար

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լատվականի հետ զրույցում ամփոփեց ջրացատկորդներ՝ Լև Սարգսյանի և Վլադիմիր Հարությունյանի ելույթները կորեական Գվանջու քաղաքում կայացած ԱԱ-ի ժամանակ:

«Անհատական ցատկերը՝ անբավարար, սինքրոն ցատկերը՝ բավարար»,- հակիրճ պատասխանեց գլխավոր մարզիչը:

«Սինքրոն ցատկերում չորս կամավոր ցատկեր կան, այսինքն` բարդ ցատկեր և երկու պարտադիր՝ ավելի հասարակ,իսկ անհատական ցատկերում բոլորը բարդ ցատկեր են, դրա համար ցատկը փչացնելու հավանականությունը անհատականում ավելի մեծ է, քան սինքրոն ցատկերում: Եթե սինքրոն ցատկերում նրանք այդ ցատկը անեին այնպես, ինչպես Եվրոպայի առաջնությունում, մենք վեցնյակում կլինեինք, իսկ դա կլիներ սուպեր արդյունք»,- խոստովանեց Հրաչյա Չանդիրյանը։

Խոսելով Լև Սարգսյանի վնասվածքի մասին` հավաքականի գլխավոր մարզիչն ասաց.

«Ես նրան առաջարկեցի, որ այդ վիճակում չմասնակցի, քանի որ դժվար կարողանա ինչ որ բան անել, առավել ևս` անհատական ցատկերում ՕԽ-ի ուղեգիր ձեռք բերել, բայց նա ինձ համոզեց, որ մեծ ցանկություն ունի մասնակցելու, եթե ես նրան մերժեի կստացվեր՝ կոտրում եմ հոգեբանորեն: Ինչ վերաբերում է Վլադիմիրին, նրանից ավելի շատ սպասելիքներ ունեի անհատականում։ Լավ մեկնարկ ունեցավ, հետո սկսեց կամաց-կամաց թուլացնել, երևի հոգեբանական պահ էր՝ շատ էր ուզում ցույց տալ, որ կարող է եզրափակիչ մտնել»:

Հայաստանի ջրացատկի հավաքականը օգստոսի 5-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը.

«Մենք 3-ին կմեկնենք մրցավայր, որպեսզի կարողնանք 2 օր մարզվել: Տղաները մեր լողավազանում վախենում են իրենց բարդ ցատկերը փորձել: Ինչ հնարավոր է, փորձում ենք տեղում անել, բայց նաև կա վնասվածքների խնդիր, չենք հասցնում վերկանգնվել»,- պարզաբանեց Հրաչյա Չանդիրյանը:

Լրահոս
Ռիվալդոն՝ «Ռեալի»-ի մասին ԱԱ. Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի են Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի 275 միլիոն եվրոյով Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ) Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Մխիթարյանը բացում է գոլերի հաշիվը «Ռոմա»-ի կազմում (տեսանյութ) Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու Իտալիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են Շումախերը գիտակից վիճակում է Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը` Հռոմում (տեսանյութ) Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց երկրորդ պարտությունը
website by Sargssyan