ՀՖՖ-ն ներկայացրել է Բարձրագույն խմբի 2019-2020 մրցաշրջանի լոգոն

ՀՖՖ-ն ներկայացրել է Բարձրագույն խմբի 2019-2020 մրցաշրջանի լոգոն

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջում է հայտնվել Հայաստանի Բարձրագույն խմբի 2019-2020 թվականների մրցաշրջանի լոգոն:

Այն զգալի փոփոխություններ է կրել նախորդ մրցաշրջանների լոգոների համեմատ:

ՀՖՖ-ն հիշեցրել է, որ առաջնությունը մեկնարկում է ուրբաթ՝ օգոստոսի 2-ին:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները.

«Շիրակ» – «Բանանց»
«Արարատ» – «Երևան»
«Գանձասար-Կապան» – «Նոա»
«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»
«Փյունիկ» – «Լոռի»

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է, քանի որ օգոստոսի 6-ին Վարդան Մինասյանի թիմը հանդիպում է անցկացնելու Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում:

«Ալաշկերտի» դեմ հանդիպումը կայանալու էր օգոստոսի 4-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում